Հռոմի Պապը 250,000 եվրո է փոխանցել Բեյրութի պայթյունից տուժածներին

Հռոմի Պապը 250,000 եվրո է փոխանցել Բեյրութի պայթյունից տուժածներին

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 250,000 եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցիներին՝ օգնելու Բեյրութի պայթյունից տուժածներին, փոխանցում է «Իզվեստիան»։

Օժանդակությունը փոխանցվել է Բեյրութի կաթոլիկների ներկայացուցիչների միջոցով։ Պապը նաև իր աջակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Երկրում ընդհանուր առմամբ 157 զոհի և 5000 վիրավորի մասին է հայտարարվել:

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Լիբանանի ղեկավարությունն օգնություն է խնդրել բարեկամ երկրներից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---