Ջավախքում հայ գործիչների ձերբակալությունը վրացական ղեկավարության հերթական սադրանքն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով Վրաստանում հայերի ձերբակալությունը հերթական սադրանքն է վրացական ղեկավարության կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը: Ընդ որում, նա հրաժարվեց մեկնաբանելՋավախքի հայկական կազմակերպությունների հանդեպ վրացական իշխանությունների գործողությունները:



Պատասխանելով այն հարցին, թե ինչումն է կայանում Ղարաբաղի ազգի ինքնորոշման իրավունքի եւ Ռուսաստանի կողմից օժանդակված Աբխազիայի ու Հարավային Օսիայի ազգերի ինքնորոշման իրավունքի տարբերությունը` Նիկոլայ Պավլովը ասաց, որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը եւ օժանդակելու է միայն այն որոշումները, որոնք ընդունված են այդ կառույցի շրջանակներում:



Նիկոլայ Պավլովը հերքեց նաեւ Տավուշի մարզում երկրորդ ռուսական ռազմական կայանի հնարավոր կառուցման մասին ասեկոսեները: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հնարավոր ներգրավմանը ղարաբաղյան հակամարտության մեջ, ապա Պավլովը ասաց, որ դեռեւս վաղ է որեւէ նման բանի մասին խոսել, քանի որ համաձայնագիրը ստորագրվել է միայն երեկ:



Վրաստանի ՆԳՆ ձերբակալել է ապօրինի զինված խմբավորման ստեղծման եւ լրտեսության մեջ կասկածվող երկու անձանց: Հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու` Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին եւ Սարգիս (Սերգեյ) Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված խմբավորման ստեղծման եւ լրտեսության մեջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---