Նախագահն իր անվանական ժամացույցներով պարգևատրել է մի խումբ զինծառայողների![]() 8 օգոստոսի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզ այցելած նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ և պատասխանատվությամբ ծառայության համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով։ Աշխատանքային այցի ընթացքում Արմեն Սարգսյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Չինարի սահմանամերձ գյուղ: Նա եղել է Չինարիի դպրոցում, որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Սարգսյանի որդիների նվիրատվությամբ դպրոցին հատկացվել են գույք (սեղաններ, աթոռներ, պահարաններ), ինչպես նաև համակարգչային տեխնիկա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |