ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 96 մարդ է ապաքինվել, 5 մարդ մահացել է

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 96 մարդ է ապաքինվել, 5 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,433-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 23-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Օգոստոսի 9-ը կիրակի էր՝ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 796 դեպք կա, այլ պատճառով՝ 228։

Ապաքինվել է ևս 96 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 32,616 է։ Փաստացի բուժվողների թիվը 6793 է։

Մեկ օրում թեստավորվել է 30 մարդ։

Ընդհանուր առմամբ, 176,354 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---