5 փետրվարի 2009 - 16:36 AMT
Լեւոն Փաչաջյանի նոր ակումբը կարող է դառնալ նորվեգական «Ֆրեդրիկստադը»
Հայաստանի հավաքականի եւ շվեդական ԳԱԻՍ-ի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը հետաքրքրել է նորվեգական Ֆրեդրիկստադին, որը հանդիսանում է երկրի փոխչեմպիոնը: 2006թ. ակումբը տասնմեկերորդ անգամ տիրեց նաեւ երկրի գավաթին:

Ըստ նորվեգական ակումբի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, Փաչաջյանն այժմ դիտարկվում է «Ֆրեդրիկստադում» եւ այսօր կմասնակցի «Ռուսենբորգ» ՖԱ դեմ ստուգողական հանդիպմանը: Նորվեգական ակումբի մարզիչի օգնական Յոակիմ Ջոնսոնի խոսքով, Փաչաջյանն իրենց դուր է եկել եւ իրենք ցանկանում են նրան տեսնել թիմում:

«Մենք հետեւել ենք Փաչաջյանի խաղին «Գաիս»-ում. նա մեզ դուր է եկել: Նա արագավազ ֆուտբոլիստ է եւ շատ լավ խաղում է աջ թեւում: Փաչաջյանը հիանալի մրցաշրջան է անցկացրել ԳԱԻՍ-ում: Բայց հիմա մենք ցանկանում ենք տեսնել նրա խաղն այստեղ»,- հայտնել է Ջոնսոնը:

Նշենք, որ Փաչաջյանն ընդամենը մի քանի օր առաջ հունական ՊԱՕԿ անցնելու սահմանին էր, բայց գործարքը վերջին պահին ձախողվեց: