Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավերլ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ: Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

Ծառուկյանը նաև վստահություն է հայտնել, որ Լուկաշենկոյի շնորհիվ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները նոր թափ կստանան՝ էլ ավելի ամրապնդելով երկու ժողովրդի եղբայրական և բարեկամական կապերը: ԲՀԿ նախագահը հավելել է, որ պատրաստ է դրա համար ներդնել բոլոր ջանքերը:

Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։

Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում և խոշոր մյուս քաղաքներում բողոքի ցույցերի հազարավոր մասնակիցներ են ձերբակալվել։ Ուժայինների և ցուցարարների բախումները Մինսկի կենտրոնում շարունակվել են մինչև գիշերվա 3-ը, որից հետո ցուցարարները սկսել են ցրվել։Մինսկի, Բրեստի, Գրոդնոյի և այլ քաղաքների բնակիչները փողոց էին դուրս եկել այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հայտարարել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին այն ընտրատեղամասերում, որտեղ արդեն ամփոփվել էին արդյունքները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---