«Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու» մասին փաստաթղթերը կեղծ են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինության ոչ մի փոխանցում չի եղել, Բաքվի կողմից ներկայացված փաստաթղթերը կեղծ են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը: «Դա արդեն բոլորն են մեկնաբանել: Ես կասեմ նույնը, ինչ ասեց Ռուսաստանի դեսպանը Բաքվում` Վասիլի Իստրատովը. ամեն ինչ կեղծ է, ոչ մի նման բան չի եղել: Ռուսաստանի կողմից իբր Հայաստանին փոխանցված ոչ մի $800 միլիոնի սպառազինություն իրականում գոյություն չունի եւ այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա»,- ընդգծել է նա:



Նոր տարուց հետո ադրբեջանական մամուլում համառորեն խմորվում է տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին $800 միլիոնի սպառազինություն է փոխանցել: ՌԴ ԱԳՆ եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել են այդ փաստը: Բայց ադրբեջանական ԶԼՄ-ը շարունակում են գրել իբր տեղ գտած զենքի փոխանցման մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---