Գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն ուժեղացված կհսկվեն

Գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն ուժեղացված կհսկվեն

PanARMENIAN.Net - Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ»,- գրել է փոխվարչապետը։

Ավինյանի խոսքով՝ հանձնարարվել է նաև բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ:

Փոխվարչապետը նշել է, որ հանձնարարականը տրվել է բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրելուց հետո։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23:00-ից 7:00-ն, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար 100,000 դրամի տուգանք կա (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի): Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին նույն արարաքը կատարելու դեպքում քաղաքացին տուգանվում է 200,000 դրամով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---