Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն

Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նշելով, որ որոշումը կայացվել է պարետատան նիստի ժամանակ։

Նա գրել է, որ բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկայում:

ՀՀ-ում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 40,433 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ վարակից մահվան 796 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Առողջացածների ընդհանուր թիվը 32,616 է։ Փաստացի բուժվողների թիվը 6793 է։

Սեպտեմբերի 15-ից դպրոցները բացվելու են նաև Վրաստանում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---