Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Օգոտոսի 10-ի կառավարության նիստի ժամանակ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր հրաժարակաի և խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Կառավարությունը որոշել է պայթյունի հետաքննությունն ուղարկել դատական բարձրագույն խորհուրդ, որի որոշումները չեն կարող բողոքարկվել:

Նախօրեին որոշ նախարարներ հրաժարական էին տվել, իսկ օգոստոսի 10-ի կառավարության նիստի ժամանակ նրանց միացել էին ևս մի քանիսը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է 220 զոհի և 6000 վիրավորի մասին։ Կան նաև անհետ կորածները։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

Պայթյունի հաջորդ օրերին երկրում հակակառավարական բողոքի ակցիաներ են անցկացվել։

Photo. AFP/Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---