Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են 20 մլն-ը

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են 20 մլն-ը

PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը օգոստոսի 11-ի առավոտյան գերազանցել է 20 միլիոնը։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Ըստ այդմ՝ վարակակիների քանակը հասել է 20,001,019-ի։ Մահացել է վարակից 733,103 մարդ, ապաքինվել՝ 12,209,074-ը, գրում է ՏԱՍՍ-ը։

Վարակի դեպքերի առավելագույն թիվն ԱՄՆ-ում է՝ ավելի քան 5 մլն դեպք, որին հաջորդում են Բրազիլիան՝ ավելի քան 3 մլն դեպքով, և Հնդկաստանը՝ ավելի քան 2․2 մլն դեպքով։

Մահվան ելքով դեպքերի քանակով առաջատարը ևս ԱՄՆ-ն է՝ ավելի քան 163,000 մահ, երկրորդը Բրազիլիան է՝ մոտ 102,000 մահով, երրորդը՝ Մեքսիկան, որտեղ ավելի քան 53,000 մարդ է մահացել։

Covid-19 համաճարակի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա հայտարարեց։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---