Հայաստանի «ՊրոԿրեդիտ Բանկի» ներգրաված միջոցների պորտֆելը մեկ տարվա համար կազմել է 9,3
մլն ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը մեկ տարեկան է: 2009թ. փետրվարի 5-ին ՊրոԿրեդիտ Բանկը իր հաճախորդների հետ միասին նշում է մեկ ամյակը: Ինչպես ասվում է բանկի մեկ ամյակի կապակցությամբ տարածված հաղորդման մեջ, 2008թ.-ի ընթացքում հաճախորդների համար իրենց դռները բացեցին հինգ նոր մասնաճյուղեր. չորսը Երեւանում եւ մեկը Վանաձորում: Այսօր ՊրոԿրեդիտ Բանկի աշխատակազմը բաղկացած է ավելի քան 200 երիտասարդ եւ արհեստավարժ աշխատակիցներից, որոնք ջանում են հաճախորդներին մատուցել բարձրակարգ բանկային ծառայություններ: Բանկի վարկային պորտֆելը կազմել է 24 մլն. ԱՄՆ դոլար:



Բիզնես վարկերի պորտֆելի 90%-ը մինչ- 10,000 ԱՄՆ դոլարից փոքր վարկեր են: Այս ցուցանիշից ակներեւ է բանկի կողմից փոքր ձեռնարկատերերին` որպես հիմնական նպատակային խումբ ծառայություններ մատուցելու կողմնորոշումը:



Վերջին տասներկու ամիսների ընթացքում բանկի հաճախորդներից ներգրավված ընդհանուր միջոցները կազմել են 9.3 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հաճախորդների բանկային հաշիվների ընդհանուր թիվը հասել է 6,700-ի: Հաճախորդների միջոցների մեծ մասը ներդրված են խնայողական հաշիվներում եւ ժամկետային ավանդներում, ընդ որում դրանց 80%-ը կազմում են 1000 ԱՄՆ դոլարից փոքր գումարները: Փոքր խնայողությունների այսպիսի քանակը արտահայտում է բանկի ձգտումը դառնալ հասանելի «հասարակ մարդկանց» համար` հնարավորություն ընձեռելով նրանց օգտվելու արդար եւ թափանցիկ բանկային ծառայություններից:



Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը կպահպանի իր ուղղվածությունը մանր, փոքր եւ միջին բիզնեսների վարկավորմանը` վստահ լինելով, որ այս բիզնեսներն են ստեղծում առավել թվով նոր աշխատատեղեր եւ զգալիորեն խթանում Հայաստանի տնտեսության զարգացումը: Միեւնույն ժամանակ ՊրոԿրեդիտ Բանկը կշարունակի զարգացնել Հայաստանում խնայողության մշակույթը, քանզի հավատացած է, որ խնայողությունները ամրապնդում են տնային տնտեսությունները:



ՊրոԿրեդիտ Բանկը Երեւանում եւ մարզերում իր ներկայությունը ընդլայնելու եւ հնարավորինս շատ հաճախորդների համար հասանելի լինելու նպատակով, 2009թ.-ի ընթացքում կբացի մինչեւ յոթ նոր մասնաճյուղեր: ՊրոԿրեդիտ Բանկի Գործադիր տնoրեն, Բերտոլտ Հերցֆելդ. «Ամբողջ աշխարհում ՊրոԿրեդիտ Բանկերը դարձել են ոչ միայն մանր, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ոլորտում առաջատարներ, այլեւ վստահելի գործընկերներ անհատների համար, իհարկե Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը նույնպես նպատակաուղղված է դրան: Մենք շարունակելու ենք մեր հաճախորդներին առաջարկել պարզ եւ հասկանալի բանկային ծառայություններ` զուգակցված բարձրակարգ սպասարկումով»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---