Տիխանովսկայային Լիտվա են տեղափոխել Բելառուսի իշխանությունները

Տիխանովսկայային Լիտվա են տեղափոխել Բելառուսի իշխանությունները

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայային Լիտվա են տեղափոխել Բելառուսի իշխանությունները։ Այդ մասին հայտնել է նրա վստահված անձ Օլգա Կովալկովան՝ հավելելով, որ դա թույլ է տվել ազատ արձակել նրա շտաբի պետ Մարիա Մորոզին, գրում է Znak.com-ը։

«Սվետլանան այլընտրանք չուներ։ Կարևորն այն է, որ նա ազատ է և ողջ։ Նա մեկնել է Մարիա Մորոզի հետ միասին, սակայն Սվետլանայի թիմի մի մասը շարունակում է պատանդ մնալ»,- ասել է նա TUT.by-ին։

Նա նշել է, որ այժմ 2 խնդիր կա․ պաշտպանել կատարված ընտրությունը և կանգնեցնել արյունահեղությունը։

«Այժմ իրավիճակը կրիտիկական է, և, որքան էլ բարդ լինի մեզ համար, հարկավոր կլինի հրաժարվել բռնությունից։ Մենք պետք է պաշտպանենք մեր հաղթանակն օրինական, ոչ բռնի միջոցներով»,-ասել է նա։

Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։

Օգոստոսի 9-ին՝ Բելառուսի տարբեր կետերում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո վերսկսել էին հակաիշխանական ցույցերը։ Իրավապահները բիրտ ուժ և հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ և սպանված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---