Երեխաներն ամենակարևորն են․ Տիխանովսկայան տեսաուղերձում ասում է` ծանր ընտրության առջև է

Երեխաներն ամենակարևորն են․ Տիխանովսկայան տեսաուղերձում ասում է` ծանր ընտրության առջև է

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ նշել է, որ ծանր ընտրության առաջ է հայտնվել, իսկ երեխաներն ամենակարևոր բանն են, որ կան կյանքում։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Ընտրություններից հետո երկորւմ հակաիշխանական ցույցեր են, ուժայինների հետ բախման հետևանքով 1 զոհ ու հազարավոր վիրավորներ ու ձերբակալվածներ կան։ Օգոստոսի 11-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան Լիտվայում է։

Նա նշել է, որ ոչ մի կյանք չարժե նրան, ինչ այժմ կատարվում է և հորդորել մարդկանց պահպանել իրենց, փոխանցում է Tut.by-ը։

«Ես կարծում էի, որ այս արշավն ինձ կոփել է և այնքան ուժ է փոխանցել, որ կարող եմ դիմանալ ամեն ինչի։ Բայց երևի ես այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որ սկզբում էի։ Ես ինձ համար շատ բարդ որոշում եմ կայացրել։ Այս որոշումը ես բացարձակ ինքնուրույն եմ կայացրել. ոչ ընկերները, ոչ հարազատները, ոչ շտաբը, ոչ Սերգեյը (նրա ամուսինը, որը բանտում է) ոչ մի կերպ չէին կարող դրա վրա ազդեցություն ունենալ։ Գիտեմ, որ շատերն ինձ կհասկանան, շատերը կքննադատեն, իսկ որոշները կատեն, բայց Աստված չանի հայտնվեք այն ընտրության առջև, որի առջև ես եմ հայտնվել»,- ասել է նախագահի թեկնածուն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---