Աշխարհի աղբի ամենամեծ «կղզին» Ֆրանսիայի չափերի է հասել![]() 11 օգոստոսի 2020 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Օվկիանոսում ամենամեծ «աղբի կղզին» հասել է Ֆրանսիայի տարածքի չափսերին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է օվկիանոսի հետազոտող և պաշտպան Ֆիլիպ Կուստոն և նրա կին Աշլան Բրոքը։ Բրոքի խոսքով՝ օվկիանոսում 5 վիթխարի աղբի կղզի կա, որտեղ հիմնականում աշխարհի տարբեր կետերից կուտակվում է պլաստիկ աղբ։ Պլաստիկը օվկիանոսում է հայտնվում գետերից։ Կուստոն աշխարհի երիտասարդությանը կոչ է անում մաքրել գետերը պլաստիկ աղբից։ Ամեն տարի ծովերում և օվկիանոսներում հավաքվում է 8 մլն տոննա պլաստիկ թափոն, ինչը հանգեցնում է կենդանիների մահվան։ Օվկիանոսի համար հավելյալ գլխացավանք են դարձել ամեն օր նետվող ձեռնոց-դիմակների թափոնները։ Քանի դեռ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ocean Conservancy բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ ամեն ամիս աշխարհը 129 մլրդ դիմակ և 65 մլրդ պլաստիկ ձեռնոց է թափում բնության մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |