Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք կա11 օգոստոսի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել, որից 3-ը` բերովի։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարիna Էզուգբայան։ Նա տեղեկացրել է, որ վերջին 24 ժամում դուրս է գրվել 44 պացիենտ, որի մեծ մասը խաղաղապահներ են, որոնք վարակվել էին Աֆղանստանում։ Փաստացի բուժվում է 194 հիվանդ, գրում է Sputnik Georgia-ն։ «8 հիվանդ կրիտիկական վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 14 պացիենտի վիճակը ծանր է, մոտ 80 տոկոսինը՝ միջին ծանրության»,-ասել է Էզուգբայան։ Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 1264 անձի մոտ, որից 1054-ն ապաքինվել է, 17 մարդ մահացել։ Կարանտինում 7279 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 279-ը։ Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ․ որ Վրաստանի բարձրադիր Սվանեթի որոշ գյուղերում՝ Մեսթիայում, Ուշգուլիում և Լենջերիում, կարանտին է սահմանվել՝ կորոնավիրուսի նոր դեպքերի բռնկման պատճառով։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը կհսկվեն ոստիկանության կողմից։ Տեղում ստեղծվել է իրավիճակի վերահսկման տարածաշրջանային շտաբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |