Երևանում 500 վերելակի փոխարինման ծրագիրը մեկնարկել է

Երևանում 500 վերելակի փոխարինման ծրագիրը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Երևանում 500 վերելակի փոխարինման ծրագիրը մեկնարկել է: Մաշված խցիկներ ու դետալներ, հորանների վատ վիճակ ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներով քաղաքապետարանն ընտրել է առաջնահերթ փոխարինվող վերելակները: Ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ:

Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաև տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Սա պահանջ էր, որ դրված էր մրցութային հայտի հիմքում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ծանոթանալով արդեն տեղադրված նոր վերելակների հնարավորություններին, ասել է․ «Վերելակներն աշխատում են UPS համակարգով, և եթե անսպասելի հոսանքի անջատում լինի, վերելակը չի կանգնում այդտեղ, մոտենում է մոտակա հարկին և բացվում է

Մշակված մոդելի համաձայն, համայնքն այժմ փոխում և անվճար հանձնում է նոր վերելակները բնակիչներին՝ որպես բաժնային սեփականություն: Փոխարենը բնակիչները պետք է նախապատրաստվեն փոխարինման հաջորդ փուլին, որպեսզի 20 կամ 25 տարի հետո նորից կանգնած չլինեն վերելակների փոխարինման խնդրի առաջ:

Վերելակների փոխարինման ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարիներին՝ խոսքն առնվազն 3000 վերելակի մասին է: Իսկ մինչ այդ, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հին վերելակները կնորոգվեն վարչական շրջանների բյուջեով:

Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը շահագործվում է 40 տարուց ավելի, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: 2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ փոխարինեց: Նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին: 2020-ի հունվարին որոշվեց հնգապատկել ծրագրի ծավալները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---