Տիխանովսկայան կոչ է արել դադարեցնել ցույցերը, սակայն երբ ու ուր գրանցվել ուղերձը, հայտնի չէ

Տիխանովսկայան կոչ է արել դադարեցնել ցույցերը, սակայն երբ ու ուր գրանցվել ուղերձը, հայտնի չէ

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի երկրորդ տեսաուղերձն է հրապարակվել․ նա խնդրել բողոքի ակցիաներ չանել, ոստիկանությանը չդիմադրել և հարգել օրենքը։

«Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Ես ձեզ կոչ եմ անում ցուցաբերել ողջամտություն և հարգել օրենքը։ Ես չեմ ուզում արյուն և բռնություն»,- ասում է նա։

Ուղերձը նա կարդում է թղթի վրայից։ Հայտնի չէ՝ այն արվել է երկրից մեկնելուց առաջ, թե հետո։ Տեսանյութն առաջինը հրապարակել է «Ժյոլտիյե սլիվի» տելեգրամյան ալիքը՝ առանց նշելու տեսանյութի ծագման վերաբերյալ։

Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Տիխանովսկայան մեկնել է Լատվիա։ Ավելի ուշ նա տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշել է, որ երեխաները ամենակարևոր բանն են և ոչ մի կյանք չարժե նրան, ինչ այժմ կատարվում է։

«․․․Այս որոշումը ես բացարձակ ինքնուրույն եմ կայացրել. ոչ ընկերները, ոչ հարազատները, ոչ շտաբը, ոչ Սերգեյը (նրա ամուսինը, որը բանտում է) ոչ մի կերպ չէին կարող դրա վրա ազդեցություն ունենալ։ Գիտեմ, որ շատերն ինձ կհասկանան, շատերը կքննադատեն, իսկ որոշները կատեն, բայց Աստված չանի հայտնվեք այն ընտրության առջև, որի առջև ես եմ հայտնվել»,- ասել էր նախագահի թեկնածուն, նշելով, որ երեխաներն ամենակարևոր բանն են ցանկացած մարդու կյանքում։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ է պայքարել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---