Ծննդատան բակում գիշերը հրավառություն անողը տուգանվել է

Ծննդատան բակում գիշերը հրավառություն անողը տուգանվել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 8-ի գիշերը ՊՊԾ գնդի ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բակում հրավառություն արած 29-ամյա երիտասարդի։

Ոստիկանները տուգանել են նաև Կոմիտասում հրավառություն իրականացրած 39-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունը պահանջում է գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և պահպանել համակեցության կանոնները։

Օգոստոսի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն ուժեղացված կհսկվեն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---