Տիխանովսկայայի՝ ցույցերը դադարեցնելու կոչը նկարահանվել է երկրի ԿԸՀ նախագահի գրասենյակում11 օգոստոսի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի տեսաուղերձը, որում նա կոչ է անում դադարեցնել ցույցերը, տեսանկարահանվել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակում։ Այս մասին գրում են թվիթերյան օգտատերերը։ Ավելի վաղ իշխանամետ «Ժոլտիյե սլիվի» բելառուսական տելեգրամյան ալիքը հրապարակել էր տեսաուղերձ, որում Տիխանովսկայան թղթից կարդում է բողոքի ակցիաները դադարեցնելու մասին կոչ։ Հայտնի չէ՝ այն արվել էր երկրից մեկնելուց առաջ, թե հետո և որտեղ։ «Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Ես ձեզ կոչ եմ անում ցուցաբերել ողջամտություն և հարգել օրենքը։ Ես չեմ ուզում արյուն և բռնություն»,- ասել էր նա։ Թվիթերյան օգտատերերը լուսանկարներով համեմատել են նախկինում ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինայի գրասենյակից արված տեսանյութերը և Տիխանովսկայայի տեսաուղերձը։ Երկու դեպքում էլ նույն շերտավարագույները և բազմոցն է պատկերված։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ է պայքարել։ Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ նա լքել է Բելառուսը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |