Աշխարհում սրճի ճգնաժամ է հասունանում․ Պատճառը կլիման է

Աշխարհում սրճի ճգնաժամ է հասունանում․ Պատճառը կլիման է

PanARMENIAN.Net - Հաջորդ տասնամյակներում կլիմայական փոփոխություններով պայմանավորված սրճի ճգնաժամ է հասունանում, քանի որ գնալով դժվարանում է աճեցնել սրճենին: Այս մասին հայտնում է Vox-ը։

Դա քմահաճ բույս է, որի աճելու համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ: Եվ քանի որ կլիմայական փոփոխություններ են լինում, աստիճանաբար կրճատվում է այն վայրերի թիվը, որտեղ այն կարող է աճել: Ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2050 թվականը սուրճ աճեցնելուն հարմար հողատարածքները 50%-ով կկրճատվեն։

Տնտեսական ճգնաժամն արդեն հասել է սուրճ աճեցնող ֆերմերներին, այնպես որ դժվար է խոսել կլիմայի փոփոխություններին հարմարվելու համար ներդրումներ կատարելու մասին։

Տարեկան 500 մլրդ բաժակ սուրճ է սպառվում։ Այն աճեցնում է 25 մլն ֆերմեր։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---