Փաշինյան․ ՀՀ-ից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մոտ 100 քաղաքացի է վերադառնում

Փաշինյան․ ՀՀ-ից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մոտ 100 քաղաքացի է վերադառնում

PanARMENIAN.Net - Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մոտ 100 քաղաքացի վերադառնում է Հայաստան, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ երեք ինքնաթիիռ արդեն ժամանել է, իսկ ՀՀ-ի պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։

«Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում»,-գրել է վարչապետը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---