Մինսկում բողոքի ցույցերը կենտրոնից տեղափոխվել են ծայրամասեր12 օգոստոսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն, ըստ պաշտոնական տվյալների՝ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Օգոստոսի 11-ի երեկոյան և լույս 12-ի գիշերն ակցիաները Մինսկում քաղաքի կենտրոնից տեղափոխվել են ծայրամասեր, քանի որ կենտրոնն ամբողջությամբ արգելափակվել է ուժայինների կողմից, գրում է BBC-ն։ Որոշ տեղերում ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել, սակայն հատուկջոկատայիններն անմիջապես քանդել են դրանք և ձերբակալություններ իրականացրել։ Հատկապես ակտիվ են եղել ուժայինները բակերում՝ նրաք բռնում էին մարդկանց և մահակներով հարվածում։ Պատշգամբներից բղավող մարդկանց ուղղությամբ երբեմն ռետինե փամփուշտներով կրակել են։ Հազարավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում տասնյակ լրագրողներ։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ է պայքարել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա լքել է Բելառուսը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |