Թորոսյան․ Ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը տատանվում է 300-ի շրջանում

Թորոսյան․ Ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը տատանվում է 300-ի շրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նվազել ու տատանվում է 300-ի շրջանում, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ այդ թիվը դանդաղ է նվազում, քանի որ բազմաթիվ հիվանդներ երկար են մնում հիվանդանոցների ռեանիմացիոն բաժանմունքներում։

Թորոսյանը նշել է, որ բավականի թեթև է վիճակը կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցային համակարգում՝ սովորական ու ռեանիմացիոն մահճակալների մասով։

Նախարարի խոսքով՝ վարակի հաղթահարման փուլը շարունակվում է, իսկ ներդրված կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են։ Անդրադառնալով վարակակիրների թվի նվազմանը նախարարն ասել է, որ 0-ի հասնելը դժվար կլինի, այդ թիվը 50-100-ի շրջանակում պահելը նույնպես պետք է ընդունելի լինի։

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---