ԱԴ-ն երկարաձգվեց․ Օտարերկրացիները կկարողանան երկիր մուտք գործել![]() 12 օգոստոսի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ևս 30 օրով կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17։00-ն, Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ որոշ մեղմացումներ կան արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների մասով։ Նա հայտնել է, որ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց երկիր մուտքի արգելքը։ Եթե անձը երկիր մուտք գործելիս չի հոսպիտալացվում, ապա 14 օրով ինքնամեկուսանում է, այդ ընթացքում կարող է թեստավորվել և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնմեկուսացումից։ Վերացվում է ՀՀ-ում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն այդ ընթացքում անհրաժեշտ է դիմակ կրել և սոցհեռավորություն պահել։ Մեղմացվում են ընտանեկան և ժամանցային միջոցառումների կազմակերպման համար կիրառվող արգելքները, դրանք կարելի է կազմակերպել բաց և փակ տարածքներում, ոչ ավելի քան 40 հոգով և պահպանելով անվտանգության կանոնները։ Բադասյանի խոսքով՝ վերացվել է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Նախարարը նշել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների կիրառումը դեռևս կարող է ազդել վարակակիրների թիվի աճի վրա։ Կառավարության որոշման հիմքով Ազգային ժողովում օգոստոսի 12-ին հատուկ նիստ կգումարվի։ Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն արդեն 5 անգամ երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։ ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |