ԱՀԿ-ն զուսպ է արտահայտվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի մասին![]() 12 օգոստոսի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԱՀԿ-ն զուսպ է արձագանքել Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման տեղեկությանը։ Կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը հայտարարել է, որ սերտ կապի մեջ են ռուսական պատասխանատու գերատեսչությունների հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պատվաստանյութի նախաորակավորումը ենթադրում է, որ դրա ազդեցության և անվտանգության վերաբերյալ տվյալները պետք է անպայման ստուգվեն։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։ Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։ ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |