Կորոնավիրուսի 14 նոր դեպք՝ Վրաստանում

Կորոնավիրուսի 14 նոր դեպք՝ Վրաստանում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ի դրությամբ վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 14 նոր դեպք է հաստատվել, վարակակիրների ընդհանուր թիվը 1278 է, փոխանցում է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնը։

Վերջին 24 ժամում 4 պացինետ է առողջացել, ընդհանուր առմամբ երկրում վիրուսից 1258 մարդ է բուժվել։ Մահացել է 17 հոգի։

Կարանտինում է գտնվում 7718 հոգի, բժիշկների հսկողության տակ է 245 պացիենտ։ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրների ցանկում է։ Համավարակից հետո ԵՄ-ն իր սահմանները բացել է նաև վրացիների համար՝ հաշվի առնելով երկրում համաճարակային վիճակը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---