Հայաստանի համար ինտերնետի հիմնական մատակարարող վրացական «Տելեկոմ ԵՃ»-ն կվաճառվի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում

PanARMENIAN.Net - «Միացյալ հեռահաղորդակցման ընկերությունը» հետաքրքրված է «Երկաթուղային ճանապարհ տելեկոմ»-ի ձեռքբերման հարցում: Այդ մասին հայտնել է «ՕՏԿ» կոմերցիոն տնօրեն Իվա Մարտիաշվիլին: Վրաստանով անցնող օպտիկամանրաթելային ցանցի մի հատվածին տիրող ընկերությունը մտադրված է սեփականացնել ցանցի լրացուցիչ հատվածները, որոնք տեղադրված են երկաթուղային ճանապարհի երկայնքով, եւ պատկանում են «Երկաթուղային ճանապարհ տելեկոմ»-ին: Մարտիաշվիլիի գնահատականով, «Տելեկոմ ԵՃ» արժեքը չի գերազանցում 12 մլն լարին (մոտ $7, 180 մլն):



Այդ օբյեկտը ձեռք բերելու աճուրդին մասնակցելու ցանկություն են հայտնեկ եւս 3 ընկերություն, որոնք դեռեւս անհայտ են լայն հասարակության համար: «Տելեկոմ ԵՃ» կվաճառվի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում:



«Տելեկոմ ԵՃ» ստեղծվել է 2004թ.: Նրան է պատկանում երկաթուղային ճանապարհի երկայնքով ձգվող օպտիկամանրաթելային ցանցը, որը ծածկում է Վրաստանի գրեթե ողջ տարածքը:



Ընկերությունը մի քանի արտոնություններ ունի` տվյալների փոխանցման, ինտերնետ-ծառայութունների մատակարարման, ֆիքսված հեռախոսակապի համակարգի ստեղծման, միջազգային կապի ծառայությունների մատուցման եւն:



«Տելեկոմ ԵՃ» հաճախորդները խոշոր հեռահաղորդակցման օպերատորներն են, բանկերն ու բիզնես-ընկերությունները: Օպտիկամանրաթելային ցանցը կապում է Կովկասը Եվրոպայի հետ: Ընկերությունը հանդիսանում է նաեւ Հայաստանի իներնետի հիմնական մատակարարողը, հաղորդում է «Բիզնես-Գրուզիա» կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---