Անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի, բացօթյա որոշ վայրերում՝ ևս

Անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի, բացօթյա որոշ վայրերում՝ ևս

PanARMENIAN.Net - Առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի, Ազգային ժողովի արտահերթ նիստում ասել է արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակի կրման պայմանները։ Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը: Շուտով այս որոշումը կհրապարակվի», - ասել է նա՝ հավելելով, որ ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին հստակ կհայտարարվի, երբ են փոփոխություններն ուժի մեջ մտնում։

ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից ևս 30 օրով երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը։ Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հետագայում երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---