Ցմահ ազատազրկումից մինչև 8 տարվա պատիժ․ Դատախազների պահանջը՝ «Սասնա ծռերի» գործով

Ցմահ ազատազրկումից մինչև 8 տարվա պատիժ․ Դատախազների պահանջը՝  «Սասնա ծռերի» գործով

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատարանը հրապարակել է մեղադրող դատախազների մեղադրական ճառը, փոխանցում է Forrights.am-ը։

Գործով մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը պահանջել է Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամսվա, Արեգ Կյուրեղյանին` 8 տարի 6 ամսվա, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամսվա, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է անձի մահվան հիմքով։

Չախոյանը նշել է, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2016-ին Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Համբարյանի և Գարեգին Չուգասզյանի համատեղ ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի։ Դատախազի խոսքով, զինված ապստամբություն իրականացնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ են հանդես եկել նաև Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը և Արմեն Համբարյանը։

Դատախազները պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

«Սասնա ծռեր» խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել էր ՊՊԾ գունդը։ Գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---