Բեյրութի պայթյունից վնասը $15 մլրդ-ից ավելի է

Բեյրութի պայթյունից վնասը $15 մլրդ-ից ավելի է

PanARMENIAN.Net - Վնասն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունից գերազանցում է $15 միլիարդը։ Այդպիսի տվյալներ է հրապարակել Լիբանանի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI հետ հեռախոսազրույցում։

«Նախագահ Աունը նշել է, որ, ըստ նախնական տվյալների՝ Լիբանանի կրած վնասը գերազանցում է $15 միլիարդը»,- ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Իսպանիայի թագավորն օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել երկրին։

Ապահովագրական ընկերությունները նախնական վնասը գնահատել են $3 մլրդ։ Բեյրութի նահանգապետ Մարոն Աբբուդը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքի վերակառուցման համար կպահանջվի $12 -$15 միլիարդ։ Ինչպես հայտնել է Լիբանանի Ներքին գործերի վարչությունը, պայթյունից ամբողջությամբ կամ մասնակիորեն փլուզվել է մոտ 4000 շինություն։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Պայթյունից մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել, վարչապետն էլ օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից:

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---