ՎԶԵԲ-ի ներդրումներն Ամուլսարի հանքի ծրագրում ավարտվում են

ՎԶԵԲ-ի ներդրումներն Ամուլսարի հանքի ծրագրում ավարտվում են

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ դադարեցնում է ներդրումներն Ամուլսարի հանքի նախագծում։ Այս մասին հայտնում է Opendemocracy.net-ը՝ հղում անելով բանկի՝ բողոքարկման մարմնի նոր զեկույցին։

Մասնավորապես նշվում է, որ Հայաստանում $400 մլն-ի ոսկու հանքավայրում բանկի ներդրումները մոտենում են ավարտին։

CEE Bankwatch Network կազմակերպության՝ ՎԶԵԲ-ի քաղաքականության գծով տնօրեն Ֆիդանկա Մաքգրատը նշել է, որ բանկի ներդրումները շարունակելու են վնասել դրա հեղինակությանն անգամ երբ բանկը դադարեցնի բաժնեմասնակցությունը «Լիդիան Ինթերնեյշնալում»։

Նա սադրիչ է որակել «Լիդիան Արմենիայի» պահնորդների կողմից օգոստոսի սկզբին Ամուլսարում վագոն-տնակի տեղադրումը։

2009-ից բանկը ֆինանսավորել է «Լիդիան» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառումները։

Ամուլսարի հանք տանող ճանապարհն արգելափակվել է 2018-ի հունիսից: Մինչ օրս Ամուլսարի պահապանները հերթապահում են հանքի մատույցներում՝ թույլ չտալով դրա շահագործումը։ ՀՀ կառավարության պետական բյուջեից մոտ $370,000 գումար էր հատկացրել միջազգային ELARD ընկերությանը, որը պետք է փորձաքննություն անցկացներ Ամուլսարի հանքի շահագործման մասով։ Ընկերությունը եկել էր եզրակացության, որ հանքի «ճիշտ» շահագործման դեպքում ՝ բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։

Կարդացեք նաև․ Ամուլսարի «կողմն» ու «դեմը»

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---