Փաշինյան․ Բիզնեսի ստանդարտները պետք է դաժանորեն բարձրացվեն13 օգոստոսի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի ճգնաժամից հետո ամենադաժան ձևով պետք է բիզնեսի կարգապահությունը և ստանդարտները բարձրացվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խնդիրները երբևէ պատկերացրածից ավելի խորն են։ Փաշինյանը նշել է, որ ճգնաժամի ժամանակ գործարարները գումար են խնդրում բյուջեից, իսկ նախաճգնաժամային փուլում այդ բյուջեն ձևավորելու համար հարկեր տալուց դժվարանում էին։ «Հանդիպումների ընթացքում սա հիշեցնում էի գործարարներին։ Դրա համար էլ գործարար շրջանակներն իմ հանդիպումներից դուրս են գալիս և ասում՝ դժգոհ ենք։ Այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռուպացված է, մենք էլ ենք տանում, հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ ասի կառավարությունը կոռումպացված է»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ բիզնեսի խնդիրն այն է, որ նշաձողը միշտ դնում է ամենացածր սեգմենտի, որակական ամենացածր ստանդարտների վրա։ «Մեզ մոտ կա գործարարության ստնադարտ, որի արդյունքում ավելի լավ է ավելի երկար, լայն, բարձր ավտոմեքենայով շրջեն, քան գումար ներդնեն գիտելիքի, տեխնոլոգիայի, ստանդարտի մեջ»,- ասել է նա։ Կառավարությունը քննարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման հարցը։ ՀՀ-ում համավարակին զուգընթաց՝ գործադիրը մի շարք ծրագրեր է մշակել՝ բիզնեսին, սոցիալապես անապահովներին, ուսանողներին աջակցելու համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |