Չինաստանը 50 երկրի հետ վերականգնել է ավիահաղորդակցությունը

Չինաստանը 50 երկրի հետ վերականգնել է ավիահաղորդակցությունը

PanARMENIAN.Net - Չինաստանն օգոստոսի 12-ի դրությամբ 50 երկրի հետ վերականգնել է կանոնավոր ավիահաղորդակցությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի Քաղավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզինը։

Ըստ նրա՝ ներկայումս կանոնավոր ուղևորատար չվերթերը կատարվում են 93 ավիաընկերության կողմից՝ 74 օտարերկրյա և 19 չինական։ Խոսքը 187 միջազգային երթուղու մասին է, գրում է Interfax-ը։

Ամեն շաբաթ Չինաստան և Չինաստանից 210 ավիաչվերթ է իրականացվում։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնյայի, սակայն, նախահամավարակային քանակը դեռևս չի վերականգնվել։

2020-ի հուլիսին ավիափոխադրումները կրճատվել են 34.1%-ով, հունիսին այդ ցուցանիշը 42.4% էր։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---