Մեքենայում դիմակ կրելու պահանջը դեռ ուժի մեջ է․ Կհանվի առաջիկայում13 օգոստոսի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը դեռ ուժի մեջ է, այն կվերանայվի առաջիկայում։ Օգոստոսի 12-ին արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի։ Պարետի հայտարարությունից հետո օգոստոսի 13-ից որոշ վարորդներ սկել են երթևեկել առանց դիմակի՝ կարծելով, թե նոր կանոնն արդեն ուժի մեջ է մտել։ Ոստիկանությունը շարունակում է կիրառել համապատասխան տուգանքներ՝ մեքենայում դիմակ չկրելու համար։ Ավինյանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ դիմակի կրման կանոններում (անձնական օգտագործման ավտոմեքենայում կամ բնության գրկում), գրադարանների, թանգարանների գործունեության և թատերահամերգային միջոցառումների վերաբերյալ փոփոխություններ դեռ չեն կատարվել, առկա կանոնները շարունակում են գործել: Փոխարենն օգոստոսի 12-ից թույլատրվում է հավաքների, ակցիաների, մինչև 40 հոգանոց ընտանեկան միջոցառումների անցկացումը։ Օգոստոսի 12-ից նաև ՀՀ սահմանը բաց է օտարերկրացիների համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |