ԱՄՆ-ն կդիտարկի Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը13 օգոստոսի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի բացառում Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը, սակայն որոշում դեռ չի կայացվել։ «Վստահ եմ, որ մենք կքննարկենք այդ ամենը, կարևոր է չափանիշներ սահմանել։ Ինչը, մեր կարծիքով, մենք կարող ենք անել ոչ թե միայն միակողմանի, միայն ԱՄՆ-ն, այլև բազմակողմ ձևաչափով՝ լավ արդյունք ունենալու համար Բելառուսի ժողովրդի համար, լինեն դրանք պատժամիջոցներ, թե արտադրանքի առաքում։ Այդ ամենը դեռ պետք է որոշել»,- ասել է նա Free Europe ռադիոյին տված հարցազրույցում, գրում է Interfax-ը։ Ըստ Պոմպեոյի՝ դեռ վաղ է որոշում կայացնել, պետք է տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն Բելառուսում։ Բացի այդ, ԱՄՆ-ն դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների դեմ։ Օգոստոսի լույս 13-ի գիշերը Մինսկում համեմատաբար խաղաղ է անցել՝ առանց կոշտ դիմակայության, որը կար նախորդ օրերին։ Բախումների պատճառը ցուցարարների անհամաձայնությունն է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ, որոնց համաձայն 80.08%-ով վերընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է 10.9%։ 3 օրում ավելի քան 6000 ցուցարար է ձերբակալվել, հիվանդանոցներում ավելի քան 250 հիվանդ կա, մեկ մարդ զոհվել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |