Բրազիլական սառեցրած հավի թևիկների վրա Չինաստանում կորոնավիրուս են գտել13 օգոստոսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի նոր աղբյուր են հայտնաբերել, վարակը երկիր է բերվել Բրազիլիայում արտադրված, սառեցրած հավի թևիկներից, հետազոտությունն անցկացվել է երկրի հարավում՝ Շենժենում, փոխանցում է Mk.ru-ն։ Տեղի հիվանդությունների վերահսկամ և կանխարգելման կենտրոնը փորձաքնության է ենթարկել բրազիլական հավի թևիկների մակերեսից մի նմուշ՝ պարզելու վիրուսի առկայությունը, արդյունքը դրական է եղել։ Ըստ տեղական իշխանությունների՝ բոլոր աշխատակիցները, որոնք կարող էին առնչված լինել պրոդուկտի հետ, թեստավորվել են, նրանք վարակված չեն եղել։ Սա սառեցված մթերքի մակերեսին կորոնավիրուսի առկայության առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Հրվ. Ամերիկայից արտահանված ծովամթերքի փաթեթի վրա ևս վիրուս էր հայտնաբերվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հուլիսից սկսած սառեցրած մթերքների մակերեսին վիրուսի հայտնաբերման 7 դեպք է գրանցվել Չինաստանում։ Ըստ որոշ մասնագետների՝ նման մթերքները, ամենայն հավանականությամբ, վարակի աղբյուր են, քանի որ դրանք հիմնականում պահվում են ցածր ջերմաստիճանում։ Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |