Բելառուսում ևս մեկ ցուցարար է մահացել13 օգոստոսի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում ևս մեկ ցուցարար է մահացել։ 25-ամյա տղամարդը մահացել է Գոմելում, բերման ենթարկելուց հետո, տեղեկացնում է BBC-ն։ Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է ևս 700 ձերբակալվածի մասին։ 3 օրում ավելի քան 6000 ցուցարար է ձերբակալվել, հիվանդանոցներում ավելի քան 250 տուժած կա։ Օգոստոսի լույս 13-ի գիշերը Մինսկում համեմատաբար խաղաղ է անցել՝ առանց կոշտ դիմակայության, որը կար նախորդ օրերին։ Մայրաքաղաքի Կամեննայա գորկա թաղամասում ուժայինները կրկին արցունքաբեր գազ են կիրառել։ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ուժայինների հետ բախումների պատճառը ցուցարարների անհամաձայնությունն է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ, որոնց համաձայն 80.08%-ով վերընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է 10.9%։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |