SpaceX-ն ամսական 120 ինտերնետ-արբանյակ է արտադրում

SpaceX-ն ամսական 120 ինտերնետ-արբանյակ է արտադրում

PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտարարել է, որ ամսական արտադրում է 120 Starlink ինտերնետային արբանյակ, ինչն աննախադեպ ցուցանիշ է աշխարհի համար, հայտնում է CNBC-ն։

Մինչև այս SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է հանել ինտերնետ-արբանյակների 10 խմբաքանակ։ Հայտնի է, որ 595 արբանյակից ավելի քան 500-ն ամբողջությամբ գործում է։ Նախատեսվում է ամենաքիչը 12,000 արբանյակ տեղադրել ուղեծրում։

Մասկը հայտնել էր ամբողջ երկրագունդը Wi-Fi-ով պատելու նպատակի մասին։ Եվ դրա համար 2015-ից ստեղծվել է Starlink ծրագիրը։ Երկու փորձնական արբանյակ գործարկվել է 2018-ին, իսկ 2019-ին ուղեծիր է ուղարկվել դրանց առաջին խումբը` բաղկացած 60 սարքից։

Օգոստոսի 7-ին SpaceX-ն ուղեծիր էր ուղարկել 57 ինտերնետ-արբանյակ՝ ընդլայնելով Starlink համակարգի համացանացային ծածկույթի ցանցը։

Օգոստոսի սկզբին SpaceX-ը $316 մլն-ի պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ։ SpaceX-ը սպասարկելու է մինչև 2027-ը բաց թողնվելիք ազգային անվտանգության բոլոր արբանյակների 40%-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---