Մինսկում Uber-ի и Yandex-ի գրասենյակները խուզարկում են

Մինսկում Uber-ի и Yandex-ի գրասենյակները խուզարկում են

PanARMENIAN.Net - Մինսկում Yandex-ի և Uber-ի գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին հայտնում է «Եվրոռադիո» տելեգրամյան ալիքը։

Բելառուսում Uber-ը պատկանում է «Յանդեքս» տաքսին։

Yandex-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերության գրասենյակում զենքով անհայտ մարդիկ կան։ Uber-ից հաստատել են տեղեկությունը և նշել, որ ճշտում են մանրամասները։

Բելառուսական Onliner.by կայքը գրում է, որ «Յանդեքսի» գրասենյակներից մեկն իր խմբագրության նույն շենքում է գտնվում, իրենց հետ զրույցում Yandex-ի ադմինիստրատորը հայտնել է, որ գրասենյակում ոստիկաններ կան։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ժամանակ Մինսկում երկու ընկերությունն էլ դադարել էին աշխատել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---