ԱՆ․ Ռուսական պատվաստանյութի ձեռքբերման մասին քննարկում չկա, դեռ հետևում ենք13 օգոստոսի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարությունն այս պահին դեռ հետևում է ռուսական պատվաստանյութի մասին նորություններին, պատվաստանյութի ձեռքբերման մասին քննարկում դեռ չկա, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Ճշտող հարցին՝ արդյոք նման քննարկում նախատեսվում է՝ ԱՆ-ից նշեցին, որ այս պահին դեռ հետևում են։ Օգոստոսի 12-ին հայտարարվել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութի արտադրությունն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկայի կարիքներին։ Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության հետ քննարկումներ կան՝ պատվաստանյութի ձեռքբերման հարցով։ Ընկերության պատվաստանյութն առայժ փորձարկման 3-րդ՝ վերջնական փուլում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |