Երևանի աղբի վերամշակման գործարանի կառուցումը կրկին հետաձգվել է13 օգոստոսի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված Երևանի կոշտ թափոնների վերամշակման գործարանի կառուցման դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը կրկին հետաձգվել է, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։ Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է, ծրագրի իրականացման խորհրդատու գերմանական ընկերության մասնագետները հնարավորություն չեն ունեցել գալ Հայաստան, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Արդյունքում մրցութային հայտերի գնահատման գործընթացը, որը նախատեսվում էր ավարտել ապրիլին, մինչ այժմ չի ամփոփվել։ Ծրագիրն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է։ 1-ին անգամ այն հետաձգվել է այն պատճառով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը չէր հավանել իր իսկ ընտրած խորհրդատուի աշխատանքը։ Նոր խորհրդատուի ընտրության պատճառով ծրագիրը մեկ տարով ուշացել էր։ Ավելի ուշ հայտատուների խնդրանքով ևս մի քանի անգամ հետաձգվել է արդեն ծրագրի իրականացման համար հայտարարված մրցութային հայտերի ընդունման ժամկետը։ 2019-ի նոյեմբերին վերջապես ավարտվեց հայտերի ընդունումն, ու խորհրդատու ընկերությունը սկսել է դրանց գնահատումը։ «Նոր աղբավայրի կառուցման ու հին աղբավայրի փակման շինարարական աշխատանքները կսկսվեն 2021-ին և կտևեն մոտ երկու տարի, որին կհաջորդեն թերությունների վերացման աշխատանքները»,- ասվել է Երևանի քաղաքապետարանից Կառավարություն ներկայացրած տեղեկանքում։ Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրը կկառուցվեն ամենաշուտը 2025-ի դեկտեմբերի 31-ին։ «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել էր 2017-ի դեկտեմբերիին։ Պայմանագիրը նախատեսում է 8-ական մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, 8 մլն եվրո դրամաշնորհ՝ Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով ու ևս 2 մլն եվրո դրամաշնորհ՝ E5P հիմնադրամից: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից |