Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք կա14 օգոստոսի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 23 նոր դեպք կա։ Պաշտոնական StopCov կայքի տեղեկություններով, համաճարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է 1306 վարակակիր, որից 1085-ն ապաքինվել է, 17 մահ է գրանցվել։ Կարանտինում 7635 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 334։ Կառավարության որոշմամբ կարանտինի և մեկուսացման պարտադիր ժամկետը երկրում կրճատվել է՝ սահմանվելով 14-ի փոխարեն 12 օր։ Նույն ժամկետն է սահմանվել ինքնամեկուսացման համար, գրում է Sputnik Georgia-ն։ Վրաստան ժամանող բոլոր անձինք պետք է կորոնավիրուսի թեստ ներկայացնեն, որն արված կլինի ժամանումից առաջ 72 ժամվա ընթացքում։ Դրանից հետո, այն անձինք, որոնք կարանտին չեն պահպանելու, պարտավոր կլինեն 12 օրվա ընթացքում յուրաքանչյուր 72 ժամը մեկ թեստ հանձնել։ Ընդ որում՝ օտարերկրյա քաղաքացիներն իրենք են վճարելու թեստավորման համար։ Բացառություն կկազմեն այն անձինք, ում առաջին թեստավորման ժամանակ կհայտնաբերվի G իմունոգլոբուլին։ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրների ցանկում է։ Համավարակից հետո ԵՄ-ն իր սահմանները բացել է նաև վրացիների համար՝ հաշվի առնելով երկրում համաճարակային վիճակը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |