6 փետրվարի 2009 - 14:26 AMT
«Վալլետտա» ՍՊԸ-ն մարել է 350 մլն դոլարի կորպորատիվ պարտատոմսերի առաջին խմբաքանակը
«Վալլետտա» ընկերությունը հաջողությամբ մարել է 7000 էլեկտրոնային անվանական պարտատոմսերի առաջին թողարկումը, որի անվանական արժեքը 50 հազար է, շրջանառության ժամկետը 18 ամիս է, իսկ ընդհանուր արժեքը 350 մլն դրամ (շուրջ 1 մլն 467 հազար դոլար), այդպիսով ապահովելով իր ներդրողների համար տարեկան 10,5 տոկոս եկամուտ, իսկ ակտիվ ներդրողների համար` 20-25 տոկոս եկամուտ»,-հաղորդել է «Վալլետտա» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Արմեն Բերբերյանը:

Նրա խոսքերով, հավատարիմ մնալով իր սկզբունքներին` համապատասխանել գործող շուկային, ընկերությունը մարում է իր պարտավորությունները ընկերության բոլոր բաժնետերերի հանդեպ: Նա հայտարարել է, որ «Վալլետտան» այն ընկերություններից մեկն է, որոնք զարգացման բազում ծրագրեր ունեն տարբեր ուղղություններում:

Ա.Բերբերյանը նշել է նաեւ, որ ընկերությունը եւս երկու թողարկում ունի, որոնք նույնպես կմարվեն, իսկ եւս մեկ էմիսիայի հնարավորությունը կքննարկվի կախված զարգացման ներդրումային ծրագրերից ու ընկերության ընդլայնումից:

«Վալետտա» ՍՊԸ-ն գործում է Հայաստանում 1990 թվականից: «Վալլետտան» բազմապրոֆիլ ընկերությունը է, որի կազմում կան մի շարք վերամշակող արտադրություններ, արագ սպասարկման օբյեկտներ, ռեստորաններ, խանութների ցանց, կենցաղային տեխնիկա ներկրող ֆիրմաներ: