Կիև-Երևան թռիչքները կվերսկսեն օգոստոսի 17-ից

Կիև-Երևան թռիչքները կվերսկսեն օգոստոսի 17-ից

PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից կվերսկսի Կիև-Երևան-Կիև երթուղով թռիչքները, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

«Չվերթերը նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ընկերության ներկայացուցչի` կորոնավիրուսի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել նշված թռիչքների տոմսերով։

Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը