Արտակ Դավթյանը ծանոթացել է ռազմարդյունաբերական համալիրի նորագույն մշակումներին![]() 14 օգոստոսի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ՝ ծանոթանալով ոլորտի հնարավորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին։ Այցերի ընթացքում նրան են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈւ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն փորձարկումների փուլում են, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են: Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները: Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների համար: Արտակ Դավթյանը ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել հուլիսի 16-ին։ ![]() ![]() Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել «Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |