Մեքենաներում դիմակ կրելու պահանջը հանվել է․ Պարետատունը մեղմացրել է դիմակի կրման որոշ սահմանափակումներ

Մեքենաներում դիմակ կրելու պահանջը հանվել է․ Պարետատունը մեղմացրել է դիմակի կրման որոշ սահմանափակումներ

PanARMENIAN.Net - ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ դիմակ կրելու պահանջը հանվել է մի շարք վայրերում և որոշ անձանց համար, մեքենաներում դիմակ կրելու պահանջը ևս վերացվել է, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Ըստ օգոստոսի 14-ի որոշման՝ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝ մինչև 6 տարեկան երեխաների, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք (պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Դիմակ կարող են չկրել ֆիզիկական վարժություններ անողները կամ հեծանիվ վարողները։

Դիմակ կրելը պարտադիր չէ նաև գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում։

Դիմակը, սակայն, պարտադիր է պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,299-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 814 դեպք կա, այլ պատճառով՝ 239։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,164 է։ Փաստացի բուժվողների թիվը 6082 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---