Եվրագոտու ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում նվազել է ռեկորդային 12․1%-ով

Եվրագոտու ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում նվազել է ռեկորդային 12․1%-ով

PanARMENIAN.Net - Տնտեսության վրա կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության պատճառով եվրագոտու ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, նվազել է ռեկորդային 12․1%-ով։ Այդ են վկայում եվրոպական վիճակագրական Eurostat գործակալության տվյալները։ Անկումն ամենամեծն է 1995-ից ի վեր։

2019-ի 2-րդ եռամսյակի համեմատ անակումը կազմել է 15%, ինչը ևս ռեկորդային է։ Ընդհանուր առմամբ Եվրամիությունում անկումը 2020-ի 1-ին եռամսյակի համեմատ 11․7% է կազմել, իսկ 2019-ի 2-րդ եռամսյակի համեմատ՝ 14․1%։

Անկում է գրանցվել նաև աշխատաշուկայում՝ 2-րդ եռամսյակում զբաղվածությունը կրճատվել է 2․8%-ով՝ 2020-ի 1-ին եռամսյակի համեմատ։ Իսկ 2019-ի 2-րդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 2․9%-ով եվրոյի գոտում։

ՀՆԱ ամենամեծ անկումը գրանցվել է Իսպանիայում՝ 18․5%-ով, Հունգարիայում՝ 14․5%-ով և Պորտուգալիայում՝ 13․9%-ով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---