Ռուսական պատվաստանյութը ստեղծած կենտրոնի տնօրենն անդրադարձել է քննադատություններին

Ռուսական պատվաստանյութը ստեղծած կենտրոնի տնօրենն անդրադարձել է քննադատություններին

PanARMENIAN.Net - Ռուսական Գամալեայի անվան գիտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրկը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի վերաբերյալ բժիշկների շրջանում անցկացրած հարցման արդյունքները կապել է պատվաստանյութի վաճառահանման շուկայի համար պայքարի հետ։ Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել՝ ով է հարցման հովանավորը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն։

Ռուսաստանում բժշկական անձնակազմի շրջանում «Սպրավոչնիկ վրաչա» հարթակը հարցում է անկացրել, որի արդյունքներով՝ նրանց մեծ մասը պատրաստ չէ պատվաստվել Գամալեի կենտրոնի ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութով։ Հարցվածների մի մասը կարծում էր, որ պատվաստանյութի էֆեկտիվության վերաբերյալ բավարար վկայություններ չկան, իսկ մյուս մասին անհանգստացնում է պատվաստանյութի՝ չափազանց կարճ ժամանակում ստեղծվելը։

Գինցբուրգն ասել է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը կարող է ձևավորվել երկու տարբերակով՝ կամ վարակվելով կամ պատվաստվելով։ Ընդ որում՝ եթե հիվանդությունը թեթև է անցել, իմունիտետ չի զարգանում։ Իսկ հիվանդության ծանր ընթացքը գրիպից տասը անգամ ավելի մահացու ելք է ունենում, իսկ առողջացածները հիմնականում նյարդաբանական խնդիրներ են ունենում․ «Այս տեղեկությունը պետք է հասցնել հարցման մասնակիցներին, և միայն դրանից հետո հարցնել պատվաստանյութի հանդեպ դիրքորոշման վերաբերյալ։ Մարդիկ, ամենայն հավանականությամբ, բավարար տեղեկացված չեն հնարավոր հետևանքների մասին»։

Իսկ երկրի առողջապահության նախարար Միխայել Մուրաշկոն, քննադատություններին անդրադառնալով, ասել է, որ քննադատում են իրենց այն գործընկերները, որոնք տեղյակ չեն, որ պատվաստանյութը թողարկվել է այն պլատֆորմայի վրա, որով արդեն ստեղծվել է 6 այլ ապրանք։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։

Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել