Սինանյան․ Կառավարությունը փաթեթ է պատրաստում Լիբանանից եկողներին ըստ արժանվույն ընդունելու համար

Սինանյան․ Կառավարությունը փաթեթ է պատրաստում Լիբանանից եկողներին ըստ արժանվույն ընդունելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Այդ տվյալները ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ դեսպանատան տվյալներով՝ մոտ 25,000 լիբանանահայ ՀՀ քաղաքացի է:

«Այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, բնական է՝ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք գան Հայաստան: Սա է մեր քաղաքականությունը»,-ասել է նա, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Զարեհ Սինանյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, նաև օգոստոսի 4-ի և 11-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ։

«Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են Հայաստան բնակվելու և հաստատվելու համար: Երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, 101 մարդ են բերել Հայաստան: Եկել են նրանք, ովքեր այս պահին չէին կարող մնալ Լիբանանում, ցանկանում էին գալ հայրենիք, մենք էլ ընդառաջեցինք»,-ասել է նա:

Սինանյանն ընդգծել է, որ նույնիսկ կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում այդ գործընթացը տեղի է ունենում:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---